Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ադրբեջանցի գերիներին ազատելու համար

16:49   11 Հուլիս 2019    443

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի զինված ուժերի կողմից Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գերեվարման 5-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, հայտարարության մեջ ասված է.

«Այսօր լրանում է Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գերեվարման 5 տարին: Նրանք Հայաստանի զինված ուժերի կողմից գերի են վերցվել Հայաստանի օկուպացման տակ գտնվող Քելբաջարի շրջանում՝ իրենց ծնողների գերեզմաններ այցելելու ժամանակ: Նրանց հետ գտնվող Հասան Հասանովը սպանվեց: Կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ անջատողական ռեժիմի «դատարանը» Դիլգամ Ասկերովին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22տարվա ազատազրկման:

Մենք միջազգային հանրությանը, հատկապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներին, համապատասխան միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեր հայրենակիցների շուտափույթ ազատման համար:

Ադրբեջանը ուշադրության կենտրոնում է պահում Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատման հարցը և կշարունակի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել իր քաղաքացիների ազատման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները