Ճապոնիայի բնակչությունը կրճատվել է ավելի քան 400 հազարով

17:44   11 Հուլիս 2019    254

Ճապոնիայի բնակչությունը կազմել է 124,8 միլիոն մարդ, ինչը 433 հազարով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ըստ «Կիոդո» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Ճապոնիայի ՆԳ նախարարությունը։

Ուշագրավ է այն, որ Ճապոնիայում բնակչության թվի նվազում նկատվում է արդեն 10 տարի շարունակ։ Սա բնիկ ճապոնացիների մասին է, քանի որ այլազգիների թիվը Ճապոնիայում շարունակում է աճել եւ հիմա հասել է 2,7 միլիոնի, որը 6,79 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Անցյալ տարի մահացությունը կազմել է 1 միլիոն 363 հազար իսկ ծնելիությունը 921 հազար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները