Huawei-ին թույլատրել են աշխատել ԱՄՆ-ում

21:12   13 Հուլիս 2019    235

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է փոխել երկրում չինական Huawei հեռահաղորդակցական ընկերության աշխատանքի պայմանները։

Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով առևտրի նախարար Ուիլբուր Ռոսին։

«ԱՄՆ-ն հայտարարում է զգալի մեղմացման մասին՝ Huawei-ի համար արգելքից հետո։ Վաշինգտոնը հաստատել է չինական ընկերության վաճառքը, եթե այն չի սպառնա ազգային անվտանգությանը»,-ասել է Ռոսը։

Նրա խոսքով՝ Huawei-ին ԱՄՆ-ում վաճառքի լիցենզիա կտրվի, սակայն ընկերությունը չի բացառվի «սև ցուցակից»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները