Թեհրանում սպառնացել են Եվրոպային 200 դոլարանոց նավթով

21:05   11 Հուլիս 2019    235

Արեւմուտքի սպառողները ստիպված կլինեն նավթ գնել 200 դոլարով մեկ բարելի դիմաց, եթե Եվրոպան շարունակի անտեսել իր պարտավորությունները, որոնք ստանձնել է միջուկային գործարքի համաձայնագրով։

Այս մասին հայտարարել է Իրանի պառլամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ Աբոլֆազլ Հասան Բեյղին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ «Եվրոպացիները պետք է հասկանան, որ եթե շարունակեն այս կերպ կատարել իրենց պարտավորությունները, ապա ստիպված կլինեն նավթը գնել երկու հարյուր դոլարով այն դեպքում, երբ մենք կունենանք գործելու ազատություն, որպեսզի դուրս գան Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից»,- ասել է Բեյղին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները