Մակրոնը կներկայացնի «Բարրակուդա» տեսակի սուզանավը

09:26   12 Հուլիս 2019    146

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կներկայացնի «Բարրակուդա» տեսակի նորագույն սուզանավը, որի գինը կազմում է 9 մլրդ եվրո:

Ֆրանսիայի կառավարությունը 5000 տոննա կշռող սուզանավերից 6-ի պատվեր է տվել, որոնք արտադրվում են Naval Group-ի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիական ռազմածովային նավատորմն ակնկալում է այն ստանալ 2020 թվականին:

«Մեզ համար չափազանց կարեւոր է ներկա լինել հակամարտությունների գոտիներում եւ հնարավորություն ունենալ անհրաժեշտության դեպքում սպառնալիք ներկայացնել»,- ասել է պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆրանսու Լեկուանրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները