Ռուսական էմբարգոյի դեպքում ընդհանուր վնասը կկազմեր 4 միլիարդ լարի. Նաթիա Թուրնավան

10:35   12 Հուլիս 2019    290

Ռուսաստանի կողմից լիարժեք էմբարգոյի սահմանման դեպքում Վրաստանի վնասը կհասներ 4 միլիարդ դոլարի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Եթե սահմանվեր էմբարգո, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ, ապա ընդհանուր կորուստը կլիներ 4 միլիարդ լարի»,- ասել է Թուրնավան:

«Մենք առանձնապես կախված չենք ռուսական շուկայից ու ռուս զբոսաշրջիկներից, սակայն այս ուղղությունն, այդուամենայնիվ, կարևոր է մեր զբոսաշրջային ոլորտի համար»,- ասել է Նաթիա Թուրնավան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները