Հայտնի են դարձել Մերկելի խոսքերը դողի նոպայի ժամանակ

13:16   12 Հուլիս 2019    163

Հայտնի են դարձալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը վերջին դողի նոպայի ժամանակ: Այդ մասին Antenne Bayern ռադիոկայանին պատմել է շուրթերի միջոցով կարդալու մասնագետ Ջուդիթ Հարթերը:

Նրա կարծիքով, երկրի ղեկավարը կրկնել է «ես կհաղթահարեմ» արտահայտությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մերկելի երրորդ հերթական դողի նոպան տեղի է ունեցել հունիսի 10-ին Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ, երբ նրանք փողոցում հետևում էին ողջույնի արարողությանը: Ավելի ուշ նա հայտարարել է, որ իրեն լավ է զգում և պատրաստ է աշխատել:

Առաջին անգամ Մերկելը տարօրինակ կերպով ցնցվել է հունվարի 18-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պաշտոնական հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ քաղաքական գործիչը դա բացատրել է ջրազրկմամբ: Երկրորդ անգամ նման վիճակ է եղել հունիսի 27-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ Մերկելը հրաժարվել է առաջարկված մեկ բաժակ ջրից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները