Չինաստանը ցանկանում է շարունակել համագործակցել Իրանի հետ

12:54   12 Հուլիս 2019    443

Չինաստանի և Իրանի համագործակցությունն օրինական և լեգիտիմ է, Պեկինը հանդես է գալիս ցանկացած միակողմանի պատժամիջոցների և իր ընկերոթյունների նկատմամբ արտատարածքային իրավասության դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը` մեկնաբանելով տեղեկությունը, թե ԱՄՆ վարչակազմը դիտարկում է իրանական նավթ գնող չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ Չինաստանը և միջազգային հանրությունը սովորական առևտուր են անում Իրանի հետ, այդ համագործակցությունն օրինական և լեգիտիմ է, և այն հարկավոր է պաշտպանել»,-ասել է դիվանագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները