Բարաք Օբաման նամակ է ուղարկել իր կողմից ազատ արձակված նախկին բանտարկյալին

14:09   12 Հուլիս 2019    262

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել իր կողմից ազատ արձակված նախկին բանտարկյալին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բարաք Օբաման 2016 թվականին ներում էր շնորհել Դանիելե Մետցին: Վերջինս բանտից դուրս գալուց հետո հայտնվել է բուհի գերազանց սովորողների ցուցակում և ցանկացել է իր երախտիքի խոսքը հղել նախկին նախագահին:

«Դուք չգիտեք՝ ինչ մեծ բան եք արել ինձ համար: Ես վերջապես իմ իսկական եսը գտնելու ճանապարհին եմ: Ես ընդգրկվել եմ գերազանց սովորողների ցուցակում»,-ավելի վաղ հայտնել էր կինը:

Ի պատասխան կնոջ նամակի՝ Բարաք Օբաման անձամբ նամակ է գրել Մետցին և նրան ամենայն բարիք մաղթել:

«Անչափ հպարտ եմ ձեզնով և վստահ եմ, որ ձեր օրինակը դրական ազդեցություն կունենա բոլոր նրանց համար, ովքեր երկրորդ հնարավորությունն են փնտրում»,- գրել է նախկին նախագահը:

«Երեխաներին փոխանցեք իմ բարևները և իմացեք, որ աջակցում եմ ձեզ»,- գրված է նամակում:

Մետցը ձերբակալվել էր 1993 թվականին՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, որոնք կապ ունեին նրա ամուսնու հետ: 26 տարեկանում նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Դաշնային բանտում Մետցը սկսել էր իրեն ազատ արձակելու կոչերով նամակներ գրել: 2016 թվականին Բարաք Օբաման նրան ներում է շնորհել, և Մետցը հաջորդ տարի ընդունվել է Նոր Օռլեանի Հարավային համալսարան:




Hayatsk.info

Հեշթեգներ: Բարաք-Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները