Ուզբեկստանում ավտոբուս է շրջվել

14:29   12 Հուլիս 2019    244

Ուզբեկստանի կենտրոնական հատվածում գտնվող Սիրդարինսկու շրջանում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 20 մարդ է տուժել, այդ թվում՝ երկուսը հոսպիտալացվել են, հայտնում են ՆԳՆ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ վարչության՝ ուղևորափոխադրող ավտոբուսի վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուզբեկստան  


Վերնագիրի այլ պիտակները