ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները

15:38   12 Հուլիս 2019    302

Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին Բրյուսելում այդ մասին հանդիպման նախաշեմին լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի ներկայացուցիչը:

«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում Է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում եւ Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա եւ կքքնարկեն այն վիրպումների գոյություն ունեցող ռիսկի նվազեցման ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»,- ասել Է նա:

Դիվանագետի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն: «Նախարարներն առավելագույն զսպվածությամն կոչ կանեն: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱԳՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները