Google-ը խոստովանել է, որ իր մասնագետները լսում են օգտատերերի՝ ձայնային օգնականին տված հրամանները

16:49   12 Հուլիս 2019    282

Ամերիկյան Google ընկերությունը խոստովանել է, որ իր մասնագետները լսում են օգտատերերի՝ ձայնային օգնականին տված հրամանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշված է ընկերության հայտարարության մեջ, Google-ը օգտատերերի և Google Assistant ծառայության միջև բանակցությունների հատվածներով է կիսվում ամբողջ աշխարհից փորձագետների հետ:

«Սա ձայնային տեխնոլոգիաների ստեղծման գործընթացի կարևոր մասն է, որն անհրաժեշտ է Google Assistant-ի նման ապրանքների ստեղծման համար»,- հայտնել են ընկերությունից:

Այս հայտարարության համար առիթ է հանդիսացել գաղտնի ձայնային տվյալների արտահոսքը, որը թույլ է տվել հետազոտություններին ներգրավված մասնագետներից մեկը: Այդ կապակցությամբ ընկերությունը խոստանում է հետաքննություն անցկացնել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Google-ը նշում է, որ վերլուծության համար նախատեսված ձայնագրությունների չափը չի գերազանցում Google Assistant-ին տրվող հրամանների ամբողջ քանակի 0,2 տոկոսը: Բացի այդ, փորձագետներին արգելված է վերծանել հրամանների ֆոնին լսվող խոսակցությունները և այլ կողմնակի ձայներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները