Մեքսիկացի քաղաքապետը որպես հաշմանդամ է ներկայացել պետծառայողներին ստուգելու համար

17:08   12 Հուլիս 2019    268

Մեքսիկացի քաղաքապետը որոշել է սոցիալական փորձարկում անցկացնել և որպես օգնության կարիք ունեցող հաշմանդամ է ներկայացել:

Նման կերպ նա ցանկացել է ստուգել տեղի պետծառայողների վերաբերմունքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մի շարք բողոքներ ստանալով հաշմանդամներից և սոցիալապես անապահով այլ մարդկանցից Չիուաուա նահանգի Կուաուտեմոկ քաղաքի քաղաքապետ Կառոլոս Տենան չի իմացել ում հավատալ՝ հավանական զոհերին, թե՞ իր աշխատակիցներին:

Տենան անճանաչելիորեն կերպարանափոխվելով, հաշմանդամի սայլակով մտնում է սոցիալական զարգացման վարչություն: Նա անվճար սնունդ է խնդրում, ինչի իրավունքն, ըստ համապատասխան օրենքի, ունեն հաշմանդամները և անապահով քաղաքացիները: Սակայն, ի զարմանս քաղաքապետի, նրա խնդրանքն անտեսվել է, ավելին, աշխատակիցները նրան դուրս են հրավիրել:

Վարչությունում անհաջող փորձից հետո Տենան գնացել է սեփական գրասենյակ և դիմել քաղաքապետի հետ հանդիպման խնդրանքով, սակայն նրան ասել են, որ նա տեղում չէ: Իսկ երբ նա հանդիպում է խնդրել քաղաքային խորհրդի քարտուղարի հետ, նրան կոպտորեն ասել են, որ պաշտոնյան տեղում չի լինի ևս մեկուկես ժամ և ուղղորդել են սպասել միջանցքում:

Տենան համոզվելով, որ քաղաքացիների բողոքները հիմնավոր են, բարձրացել է հաշմանդամի սայլակից՝ շոկի մատնելով քաղաքապետարանի աշխատակազմին:

Կառոլոս Տենան մեքսիկական լրատվամիջոցներին ասել է, որ իր աշխատակիցներից ոմանք իրեն արհամարհել են և խտրականության ենթարկել: Նա նշել է, որ նման աշխատակիցները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը կամ նա սիպված կլինի կտրուկ միջոցներ ձեռք առնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները