ՌԴ-ի հետ երկխոսությունն անհրաժեշտ Է միջազգային հակամարտությունների կարգավորման համար. Գերմանիա

17:16   12 Հուլիս 2019    326

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը եւ նրա ռուսաստանցի աշտոնակից Սերգեյ Լավրովը «Պետերբուրգյան երկխոսություն» համաժողովի, որը տեղի կունենա հուլիսի 18 – 19-ը Բոննի մերձակայքի Պետերսբերգում, հարթակներում բանակցությունների ժամանակ կքննարկեն Ուկրաինայի, Սիրիայի խնդիրները եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:

«Առաջիկա հինգշաբթի օրն ԱԳ նախարարության ղեկավար Մաասը քաղաքական բանակցություններ կվարի իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավորվի հետ «Պետերբուրգյան երկխոսության» հարթակներում:

Նախարարները կմասնակցեն «Երկոսության» բացմանը»,- ասել Է նա: «Բանակցություններում, բացի այլ բաներից, խոսք կգնա Սիրիայի իրադրության, Ուկրաինայի արեւելքի եւ սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության մասին»,- հավելել Է Բուրգերը:

«Այդ հանդիպումը համապատասխանում Է մեր համոզմանը, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ Է միջազգային հակամարտությունների լուծման համար»,- ընդգծել Է ԱԳ նախարարության ներկայացուցիչը: «Պետերբուրգյան երկխոսությունը», նրա խսքով՝ «կարող Է կարեւոր ավանդ ներդնել» Գերմանիայի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ «փոխըմբռնման ամրապանդման գործում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները