Թրամփը Լուիզիանայում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Բարրի» փոթորկի պատճառով

17:41   12 Հուլիս 2019    292

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով:

Համապատսխան հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել է Reuters գործակալությունը, նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ է տալիս գործի դնել դաշնային միջոցները եւ ֆինանսավորումը տարերքի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի համար:

«Բարրի» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է հուլիսի 11-ին Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգների ափից ոչ հեռու: Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել էդվարդսը հուլիսի 10-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի ամբողջ տարածքում:

Մի շարք ափամերձ օկրուգներում տարահանում է հայտարարվել: Սպասվում է, որ հուլիսի լույս13-ի գիշերը «Բարրին» կարող է հասնել Լուիզիանայի ափերին եւ սաստականալ մինչեւ մրրիկի մակարդակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները