Թրամփը վիրավորել է իր մրցակիցներին, իսկ իրեն հանճար կոչել

19:54   12 Հուլիս 2019    163

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շարունակում է վիրավորել նախագահական ընտրությունների իր մրցակիցներին, գրում է Izvestia-ն:

Հուլիսի 11-ին նա գրառմամբ հայտնել է, թե ինչով են կեղծ լուրերը տարբերվում սոցիալական մեդիայից: Նրա խոսքերով՝ երբ ինքը դադարեցնի լիազորությունները, որոշ լրատվական ընկերություններ կսնանկանան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ իսկ պատճառով Թրամփը կարծում է, որ ամերիկացիները հիասթափված են կեղծ լուրերից և մտադիր են աջակցել հենց իրեն: «Կարո՞ղ եք պատկերացնել քնած Ջո Բայդենին, կամ Ալֆրեդ Նյումենին, կամ էլ շատ նիհար Պոկահոնտասին ձեր նախագահի դերում, այլ ոչ թե նրան, որին դուք ունեք հիմա՝ հրաշալի, խելացի, կայուն, հանճար»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Բայդենին «մտավոր հետամնաց» էր անվանել և նշել է, որ նա այն մարդը չէր, որ եղել է նախկինում: Իր հերթին սենատոր Ուորենը հայտարարել է, որ 2020 թ․-ին Թրամփը չի լինի նախագահ, քանի որ կարող է անգամ ազատության մեջ չլինել: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թ․-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները