ԱՄՆ-ում Jeep Gladiator, Chevrolet Silverado և այլ նոր մեքենաներ տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից

18:47   12 Հուլիս 2019    145

Միացյալ Նահանգների արևմուտքում ռելսերից դուրս է եկել Union Pacific ընկերության բեռնատար գնացքը, որը տեղափոխում էր Jeep Gladiator պիկապներ, Wrangler արտաճանապարհային մեքենաներ, ինչպես նաև Chevrolet Silverado և GMC Sierra:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ընկերությունից հայտնել են, որ Երկաթուղային հարցերի դաշնային վարչությանը կփոխանցեն բոլոր նյութերը՝ հետաքննության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գնացքը դուրս է եկել գծերից երեկ վաղ առավոտյան: Վթարի հետևանքով խիստ վնասվել է մի քանի վագոն, սակայն տուժածների մասին չի հաղորդվում: Բացի ավտոմեքենաներից, գնացքը տեղափոխել է նաև վտանգավոր նյութեր, սակայն դրանք տեղափոխող վագոնները չեն վնասվել:

Միջադեպի հետևանքով ոստիկանությունը ստիպված է եղել փակել հարակից ճանապարհը, քանի որ բեկորները խանգարում են մեքենաների տեղաշարժին: Նշվում է, որ դեռ հստակ տեղեկություն չկա ջարդուփշուր եղած մեքենաների հստակ թվի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Chevrolet   Gladiator  


Վերնագիրի այլ պիտակները