ԱՄՆ-ը տրամադրված Է ՉԺՀ-ի դեմ պատժամիջոցների հնարավորությանն

18:16   12 Հուլիս 2019    154

ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները համաձայնության են եկել այն հարցում, որ հունիսին Չինաստանի կողմից ավելի քան 1 միլիոն բարել նավթի ներմուծումն Իրանից Թեհրանի դեմ ամերիկյան նավթային պատժամիջոցների խախտում Է, սակայն առայժմ մտածում են, թե ինչ պատասխան կարող Է տալ Վաշինգտոնը:

Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, Միացյալ Նահանգների վարչակազմում «ճուռակներն» ակտիվորեն կոչ են անում պատժամիջոցներ սահմանելու Չինաստանի ընկերությունների դեմ, որոնք իրանական նավթ են ձեռք բերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրատարակության տեղեկություներով՝ ԱՄՆ-ի կառավարությունում վախենում են, որ Չինաստանի գործողությունները կարող են խախտել Վաշինգտոնի դիրքորոշումը, որը պնդում Է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը գործում Է:

Դրա հետ մեկտեղ այդ հարցում Չինաստանի վրա ճնշման ուժեղացում են պահանջում ամերիկացի օրենսդիրները հանրապետականների թվից: Միեւնույն ժամանակ նման սահմանափակումների ընդունումը կարող Է բարդացնել առանց այն Էլ ոչ հասարակ առեւտրական բանակցությունների ընթացքը երկու երկրների միջեւ, նշում Է թերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՉԺՀ  


Վերնագիրի այլ պիտակները