Կալիֆոռնիայում մեկ շաբաթ անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 4.9 մագնիտուդ հզորությամբ

20:15   12 Հուլիս 2019    172

Ուրբաթ 4.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում:

Երկրաշարժը գրանցվել է երևանյան ժամանակով 17:11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռիջքրեսթ քաղաքից 8 կմ հեռավորությամբ, որի մոտակայքում էլ նախորդ շաբաթ դարձյալ ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի հետևանքների սպառնալիքի «կանաչ մակարդակ» է հայտարարել, որը նշանակում է տուժածների և տնտեսական վնասի քիչ հավանականություն:

Լոս Անջելեսի օդանավակայանի թվիթերյան էջում հաղորդվել է, որ ենթակառուցվածքների ստուգումներ են իրականացվում երկրաշարժից հետո:

Անցյալ ուրբաթ Կալիֆոռնիայի նույն շրջանում 7.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրա նախօրեին 6.6 մագնիտուդ հզորության ցնցումներ էին գրանցվել Ռիջքրեսթ քաղաքից 18 կմ հեռավորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները