Մեխիկոյում միաժամանակ երեք երկրաշարժ է գրանցվել

20:23   12 Հուլիս 2019    190

Մեքսիկայի մայրաքաղաքում միանգամից երեք ոչ մեծ երկրաշարժեր են տեղի ունեցել ուրբաթ առավոտյան:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսամերիկյան երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է, առաջին երկրաշարժը, որի հզորությունը կազմել է 2.1 մագնիտուդ, գրանցվել է Միգել-Իդալգո շրջանից 1 կմ հեռավորությամբ: Քիչ անց ևս երկու երկրաշարժ է գրանցվել՝ 2 և 2.5 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց էպիկենտրոնը գտնվել է Ալվարո-Օբրեգոն շրջանից 1 կմ հեռավորությամբ: Երկու դեպքում էլ ցնցումների խորությունը կազմել է 3 կմ:

Նշվում է, որ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները