Հունաստանը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ղեկավար

20:35   12 Հուլիս 2019    176

Հունաստանի կառավարությունը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է որպես ժամանակավոր նախագահ: Որոշումը կայացվել է Եվրոպական միության ընդհանուր դիրքորոշման համաձայն:

«Հունաստանի կառավարությունը որոշել է ճանաչել Ազգային ժողովի ժողովրդավարորեն ընտրված նախագահ Խուան Գուայդոյին` որպես Վենեսուելայի անցումային նախագահ` ազատ, արդար և ժողովրդավարական նախագահական ընտրություններ անցկացնելու համար»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած կառավարությունը հրաժարվում էր ճանաչել Գուայդոյին, սակայն հուլիսի 7-ին Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հաղթանակ տարած «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը՝ վարչապետ Կիրիակո Միցոտակիսի գլխավորությամբ, այլ հայացքներ ունի միջազգային իրավիճակի նկատմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները