ԱՄՆ-ը չպետք է ռիսկի դիմի Թայվանի հարցում. ՉԺՀ

21:02   12 Հուլիս 2019    163

ԱՄՆ-ը չպետք է ռիսկի դիմի Թայվանի հարցում, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Յին Թայվանին սպառազինում վաճառելու վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերի կապակցությամբ:

Նրա խոսքով՝ ոչ մի արտասահմանյան ուժ չի կարող կանգնեցնել Չինաստանի վերամիավորման գործընթացը, եւ նրանք չպետք է փորձեն միջամտելու փորձ կատարել: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ամբողջովին գիտակցել թայվանյան հարցի լրջությունը եւ ռիսկի չդիմել Թայվանի հարցում»,-հայտարարել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատել է Թայվանի հայցը շուրջ 2.2 դոլար արժողությամբ ռազմատեխնիկա ձեռքբերելու համար: Գործարքը նախատեսում է M1A2T Abrams 108 տանկերի, 250 Stinger զենիթահրթիռային համալիրների եւ ավելի քան 1500 հակատանկային հրթիռների մատակարարում: Վարչությունում շեշտել են, որ այդ տեխնիկայի վաճառքը չի փոխի ռազմական բալանսը տարածաշրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները