Մոսկվայի բնակչուհին կեղծ ահազանգի միջոցով փորձել է հայտնվել բանտում

10:37   14 Հուլիս 2019    196

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Baza»-ին, Մոսկվայի բնակչուհին հայտնել է Լիպեցկի կայարանի «ականապատման» մասին, որպեսզի հայտնվի բանտում:

Կինը մի քանի ամիս առաջ էր ազատ արձակվել գաղութից: Նշվում է, որ 49-ամյա կինն իրեն «հարմարավետ» չէր զգում ազատության մեջ: Եվ քանի որ ընտանիք, ընկերներ չուներ, որոշել է վերադառնալ «տուն»:

Նախ կինը ուղիղ խնդրանքով դիմել է իրավապահներին, սակայն նրանք առաջարկը լուրջ չեն ընդունել: Դրանից հետո Մոսկվայի բնակչուհին կեղծ ահազանգ է կատարել ոստիկանություն, որից հետո նրան ձերբակալել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները