ԵՄ-ն աջակցում է Իրան-ԱՄՆ լարվածության նվազեցման՝ Իրաքի նախաձեռնությանը

12:08   14 Հուլիս 2019    368

Հաշվի առնելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը, ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանային համաժողով անցկացնելու՝ Իրաքի նախաձեռնությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Բաղդադ կատարած այցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«ԵՄ-ն Իրաքի հետ կիսել է իր մոտեցումները տարածաշրջանային բարդ իրավիճակի հետ կապված, եւ այժմ առաջնահերթ է խուսափել լարվածության սրացումից եւ ցանկացած սխալ հաշւարկից, որը կարող է Իրաքի եւ տարածաշրջանի համար վտանգավոր հետեւանքների հանգեցնել»,- հայտարարել է Մոգերինին՝ հավելելով. «ԵՄ-ը պատրաստ է աջակացելու տարածաշրջանային համաժողով անցկացնելու՝ Իրաքի նախաձեռնությանը»:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ելքեր գտնել՝ լարվածությունը թոթափելու եւ երկխոսություն սկսելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները