Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Նյու Յորք

19:59   14 Հուլիս 2019    362

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ մեկնել է Նյու-Յորք, մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նախարարը մտադիր է մասնակցել «ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան նիստին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

ԱՄՆ-ում միջոցառմանը մասնակցելուց հետո իրանցի նախարարը կմեկնի Վենեսուելա՝ հանդիպելու «Չմիավորման շարժման» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ:

Վենեսուելայում Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցություններ կանցկացնի «երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ»: Բացի այդ, Իրանի արտգործնախարարը շրջայց կկատարի Հարավային Ամերիկայի երկրներ, այդ թվում՝ Բոլիվիա և Նիկարագուա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները