Galileo եվրոպական նավիգացիոն արբանյակային համակարգը շարքից դուրս է եկել

09:35   15 Հուլիս 2019    376

GPS-ի եւ ԳԼՈՆԱՍՍ-ի եվրոպական այլընտրանքային համակարգի բոլոր 22 արբանյակները դադարել են ուղարկել ազդանշաններ ուղեծրում իրենց դիրքի մասին:

Ըստ համակարգերի Եվրոպական սպասարկման կենտրոնի տեղեկությունների՝ դա սկսվել էր հուլիսի 11-ին, սակայն խափանման պատճառը դեռեւս չեն կարողանում բացահայտել եւ չեզոքացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Օգտատերերը կարող են ունենալ սպասարկման ավելի վատ որակ Galileo բոլոր արբանյակներում: Դա նշանակում է, որ ազդանշանները կարող են լինել անհասանելի կամ չհամապատասխանել արտադրողի նվազագույն մակարդակին: Սպասարկումը կվերականգնվի հնարավորինս արագ»,-ասվում է հայտարարության մեջ:

Այժմ գրեթե բոլոր արբանյակները համարվում են չգործող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները