Ադրբեջանցի թեթևատլետը նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ
11:55
15 Հուլիս 2019
731
Ադրբեջանցի թեթևատլետ Նազիմ Բաբաևը շվեդական Եվլե քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
23-ամյա Բաբաևը եռացատկ մարզաձևում 17,03 մետր արդյունքով՝ զիջել է միայն Թուրքիայի ներկայացուցիչ Նեջաթի Էռդենին:
Հիշեցնենք, որ Նազիմ Բաբաևը հուլիսի 10-ին Իտալիայում անցկացվող ամառային Ունիվերսիադայում նվաճել է ոսկե մեդալ: Իսկ մայիսի 4-ին՝ Շոտլանդիայի Գլազգո քաղաքում փակ դահլիճում դարձել է Եվրոպայի չեմպիոն: