Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը այցով գտնվում է Ադրբեջանում

16:08   15 Հուլիս 2019    329

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոֆիո Կացարավայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին, Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան մասնակցելու՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների անդամների եռակողմ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝ եռակողմ համագործակցության բնագավառում բոլոր կարևոր հարցերը:

Վրացական պատվիրակությունը կհանդիպի նաև՝ Միլլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Միլլի Մեջլիսի Վրաստան-Ադրբեջան բարեկամության խմբի անդամների հետ:
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպումների հիմնական թեման կլինի՝ ռազմավարական գործընկերությունը և Վրաստանի ու Ադրբեջանի միջև սերտ բարեկամական հարաբերությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները