Հռոմում 550 եվրոյով տուգանել են հոլանդացու

16:19   15 Հուլիս 2019    300

Իտալիայի մայրաքաղաքում 550 եվրոյով տուգանել են 36-ամյա հոլանդացու, որը Պյացցա Նավոնա հրապարակի շատրվանից հանել է նետված մետաղադրամները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ նրան «բռնացրել» են վաղ առավոտյան մետաղադրամները հավաքելիս:

«Ոստիկանության համաձայն, երբ օտարերկրացին հասկացել է, որ իրեն իրավապահները նկատել են, փորձել է հավաքածը թաքցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնի է՝ Հռոմում արգելված է շատրվանները նետված մետաղադրամները հավաքելը: Դրանք հիմնականում նետում են զբոսաշրջիկները:

Բացի այդ՝ արգելվում է լողալ շատրվաններում, դրանում գրառումներ թողնել և դրա հարևանությամբ ալկոհոլային խմիչքներ օգտագործել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները