Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու շանս տակավին կա. Հանթ

17:17   15 Հուլիս 2019    274

Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) տակավին կարելի է ուժի մեջ պահել, թեև դրա շանսն այնքան էլ մեծ չէ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների՝ հունիսին 15-ի նիստին ժամանելուց հետո, նիստ, որը նվիրված է Իարնի շուրջն ստեղծված իրադրությանը:

Լրագրողների այն հարցին, թե ԳՀՀՊ-ն «մեռյալ» գործարք է արդյոք, Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարը պատասխանել է. «Այն տակավին չի մահացել: Մենք լիովին հանձնառու ենք, որպեսզի Մերձավոր Արևելքը հետ պահենք միջուկային զենք ունենալուց, չէ որ եթե Իրանը ունենա այն նաև այդ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես, ըստ իրադրության շատ թունահարույց և վտանգավոր կլինեն: Ուստի մենք որոնում ենք միջուկային գործարքի պահպանման ուղիներ, որն ամբողջ Մերձավոր Արևելքի միջուկազերծ կարգավիճակի ապահովման լավագույն միջոցն է»:

Հանթի խոսքով՝ «թեկուզև որոշակի չափով կրճատվող, բայց այնուամենայնիվ գործարքը պահպանելու ոչ մեծ շանսը մնում է», քանի որ Իրանը տակավին ընդհուպ չի մոտեցել ատոմային ռումբի ստեղծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները