Նյու Յորքը մի քանի ժամով հայտնվել է խավարի մեջ

17:25   15 Հուլիս 2019    284

Նյու Յորքի որոշ հատվածների հազարավոր բնակիչներ հայտնվել են խավարի մեջ:

Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Առանց էլեկտրաէներգիայի էին մնացել Մանհեթենի և Ափր Իսթ Սայդ շրջանի մեծ մասը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Mirror-ը:

Հոսանքազրկման պատճառով դադարեցվել էր Նյու Յորքի մետրոպոլիտենի, մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և Բրոդվեյում գտնվող թատրոնների աշխատանքը:

Նյու Յորքի հրշեջ ծառայության խոսնակը հայտարարել է, որ շարքից դուրս է եկել քաղաքը սնուցող տրանսֆորմատորային կայաններից մեկը:

Քաղաքային իշխանություններից մի քանի ժամ է պահանջվել էլեկտրաէներգիայի բնականոն մատակարարումը վերականգնելու համար:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտարարել է, որ հոսանքազրկման հիմնական վարկածը քաղաքի բաշխիչ ցանցերում ծագած տեխնիկական խնդիրներն են: Նա նաև նշել է, որ «պատահածը կիբերհարձակում չէր և ոչ էլ ահաբեկչական գործողություն: Շատ կարևոր է նաև ընդգծել այն հանգամանքը, որ տեղի ունեցածի հետևանքով որևէ տուժած չկա»:





Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները