Թուրքիային Ս-400-ի հիմնական պահեստամասերի մատակարարումը կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում

18:41   15 Հուլիս 2019    171

Թուրքիային Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների հիմնական պահեստամասերի առաջին խմբաքանակի մատակարարումը կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում:

Այդ մասին հայտնում է Известия-ն` իր աղբյուրին հղումով: Ըստ աղբյուրի` Ս-400-ի մատակարարման արագ տեմպն ապահովելու համար Ռուսաստանը փաստացի օդային կամուրջ է կառուցել, ինչը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ի կողմից ուժեղ ճնշումների պայմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահն այդ զենքի գնումը «պատմական իրադարձություն» է որակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ս-400  


Վերնագիրի այլ պիտակները