Ամերիկյան լրատվամիջոցները անհայտ փաստեր են բացահայտել դեպի Լուսին առաջին առաքելությունից

18:16   15 Հուլիս 2019    199

NBC News ամերիկյան պորտալը դեպի Լուսին առաջին թռիչքի հետ կապված «Apollo 11»-ի առաքելության մասին նախկինում անհայտ փաստեր է բացահայտել:

ԱՄՆ-ի արբանյակի մակերես այցելությունը դեռ շարունակում է վեճերի առիթ դառնալ: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, թեև Ջոն Քենեդին հանդես էր գալիս բարձրագոչ հայտարարություններով ի աջակցություն դեպի Լուսին առաքելության, իրականում նրան չէր հետաքրքրում, թե ինչ կա արբանյակի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա աջակցում էր այդ գաղափարն այն նպատակով, որպեսզի ԱՄՆ-ը այնտեղ ԽՍՀՄ-ից ավելի շուտ հայտնվի: Բացի այդ, «Apollo 11»-ի անձնակազմի անդամները բազմաթիվ ծրարներ են ստորագրել, թողնելով իրենց ստորագրությունները որպես ապահովագրություն Երկիր չվերադառնալու դեպքում: Այն ժամանակ այդ հիշարժան «հուշանվերները» վաճառվել են մեծ գումարներով:

Լուսին թռչելու համար տիեզերագնացների հանդերձանքը ստեղծվել է Playtex ընկերության կողմից, որը հայտնի է նաև որպես կանանց ներքնազգեստ արտադրող: Բազ Օլդրին, առաքելության մասնակիցներից մեկը, արբանյակի վրա վայրէջք կատարելուց անմիջապես հետո է հաղորդություն է առել, գրում է «PolitRossiya» պարբերականը: Դեռ գտնվելով Երկրի վրա, իր հետ վերցնելով գինի և հաց, նա քահանայից ճշտել է, թե ինչպես են դա կատարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apollo-11   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները