Չինաստանի տնտեսության աճի տեմպերը շարունակում են դանդաղել

20:04   15 Հուլիս 2019    226

Չինաստանի տնտեսության աճի տեմպերը շարունակում են դանդաղել: 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով անցյալ, հաղորդել է Պեկինում պետական վիճակագրական վարչությունը:

1992 թվականից հետո սա ամենացածր ցուցանիշն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսությունն աճել է 6.4 տոկոսով, այսիսով առաջին կիսամյակի միջին ցուցանիշը կազմել է 6.3 տոկոս:

Վերլուծաբանները չինական տնտեսության աճի դանդաղեցումը կապում են Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային կոնֆլիկտի հետ, որի ընթացքում երկու կողմերը մի քանի փուլով մաքսատուրքեր էին կիրառել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները