Թրամփը պատրաստվում է արդեն այս ամառ աշխատանքից ազատել առեւտրի նախարարին

20:13   15 Հուլիս 2019    164

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հրաժարականի հնարավորությունն առաջիկայում, գուցե մինչեւ ամառվա վերջ։

Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանց տվյալներով՝ Թրամփը «հիասթափված է, թե ինչպես է Ռոսը ղեկավարում Բնակչության մարդահամարի գրասենյակը, որն առեւտրի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն է եւ «իր դաշնակիցներին զանգահարում է Սպիտակ տան սահմաններից դուրս՝ քննարկելով Ռոսին փոխելու հնարավորությունն արդեն այս ամռանը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները