Իսպանիայում հայտնաբերվել է «Սիբիրյան արևադարձային դրախտ»-ի նմանակը

20:33   15 Հուլիս 2019    198

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի է դարձել «Իսպանական Մալդիվներ» կամ «Գալիսերյան Չեռնոբիլ» Մոնտե Նեմե թունավոր լիճը:

Լիճը գտնվում է Գալիսիայի տարածաշրջանում և առաջացել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում վոլֆրամի հանքավայրի տեղում: Հանքանյութերը օգտագործվել են լամպերի պատրաստման և պողպատի մշակման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջրամբարը թունավոր է և շրջապատված է ծանր մետաղներ պարունակող հանքերով: Լճում լողացողները բողոքել են աչքերի և մաշկի բորբոքվածությունից, սակայն լճի շրջակայքում լողալը արգելող ոչ մի ցուցանակ չկա։

Մոնտե Նեմե լիճը արդեն համեմատվում է «Սիբիրյան արևադարձային դրախտի»՝ փիրուզագույն ջրով պոչամբարի հետ, որը գոյացել է Նովոսիբիրսկի ՀԷԿ -5-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները