Թուրքիայում մահմեդական ուղևորներին «ահաբեկիչներ» անվանած բրիտանուհիներն իջեցվել են ինքնաթիռից

20:54   15 Հուլիս 2019    237

Թուրքիայի Մուղլա քաղաքից Լոնդոն մեկնող ինքնաթիռից Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի է իջեցվել:

Ինչպես հաղրոդում է CNN Türk հեռուստաալիքը, պատճառը ուղևորների կողմից հնչեցված ռասիստական բնույթի վիրավորանքներն են եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Thomas Cook ավիաընկերության հաղորդման մեջ ասվում է, որ երկու կին ուղևորները ռասիզմին հատուկ պահվածք են դրսևորել երեք ասիացի ուղևորների նկատմամբ՝ օգտագործելով «ահաբեկիչ» բառը:

Բրիտանուհիները նախ պահանջել են, որպեսզի ասիացի ուղևորներին թույլ չտան թռչել նույն ինքնաթիռով, այնուհետև սկսել են վիրավորել նրանց, իսկ արդյունքում հենց իրենք են ոստիկանության ուղեկցությամբ դուրս բերվել ինքնաթիռից:

Նույն չվերթի ուղևոր, բելգիացի Մարիո վան Պոպելը պատմել է, որ մահմեդական կրոն դավանող ասիացի ուղևորներն «ակնհայտ կերպով վիրավորված» են եղել, սակայն պահպանել են սառնարյունությունը: Հաղորդվում է, որ միջադեպի պատճառով թռիչքն ուշացել է 1 ժամ 20 րոպեով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները