Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

21:06   15 Հուլիս 2019    320

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստան ռադիոակտիվ նյութերի տեղափոխման կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ, Վրաստանի տարածքով Ռուսաստան ուղևորվող հայաստանցու ավտոմեքենայում 71 գրամ «Տորիյ 232» տիպի ռադիոակտիվ իզոտոպ է հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թբիլիսիի քաղաքային դատարանը Հայաստանի քաղաքացու համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Կասկածյալի ինքությունը չի բացահայտվում: Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները