Վրաստանցի պատգամավորը խոսել է երկրում սադրանքների ուղղվածության մասին

21:37   15 Հուլիս 2019    271

Վրաստանում սադրանքները ուղղված են Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր դյուրացմանը խոչընդոտելուն:

Այդ մասին ռուս գործընկերների հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Գեորգի Լոմիան: Նրա խոսքով՝ ռեժիմի հնարավոր թուլացումը քննարկվել է Ռուսաստան-Վրաստան միջխորհրդարանական խմբի հանդիպումների ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վիզաների ռեժիմի թուլացումը: Սա շատ օգտակար կլիներ Վրաստանի համար: Բայց, ցավոք, այդ մասին իմացան (հակառակորդները): Երբ հայտնի դարձավ, որ վիզային ռեժիմը կթուլանա, մենք ստացանք այս խառնաշփոթը»,- ասել է Լոմիան՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ միջխորհրդարանական խումբը չի բարձրաձայնում իր նոր նախաձեռնությունների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները