Կոնգոյի քաղաքներից մեկում էբոլա վիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել

21:45   15 Հուլիս 2019    219

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում հաստատել են էբոլայի առաջին դեպքը Գոմա քաղաքում, որը խոշոր տրանսպորտային հանգույց է՝ 2 մլն բնակչությամբ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով BBC-ին, երկրի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ մի հոգևոր հովվի անալիզի արդյունքը դրական է եղել. նա այնտեղ է եկել ավտոբուսով Բուտեմբոյից:

Նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսում եղած մյուս մարդկանց հայտնաբերել են: Առողջապահության ոլորտի մասնագետները երկար ժամանակ վախեցել են, որ վիրուսը կհասնի այդ քաղաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները