Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ոստիկանությունը: Եղել են 10-14 տարեկան երեք տղա և մեկ աղջիկ: Նրանց ողջ-առողջ հայտնաբերել են Հարավային Ուելսի Գրաֆտոն քաղաքում: Տղաներից մեկն իր ընտանիքին հաղորդագրություն է գրել, թե հեռանում է տնից:
Երեխաները բոլորը նույն ընտանիքից չեն, և մեքենան գողացել են նրանցից մեկի ծնողներից: Ոստիկանությունում հայտնել են, թե մտադիր են դեռահասներին մեղադրանք առաջադրել, բայց առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կառաջադրվի։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ավստրալիա
Աշխարհ