Հյուսիսային Մակեդոնիան ակնկալում է մինչեւ տարեվերջ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ

09:22   16 Հուլիս 2019    150

Հյուսիսային Մակեդոնիան ակնկալում է մինչեւ տարեվերջ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ:

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ստեվո Պենդարովսկին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ակնկալում ենք, որ Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու ամսաթիվ կնշանակի: Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները մոտակա ամիսներին կվավերացնեն Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին համաձայնագիրը»,- ասել է նա Սլովենիա այցի ընթացքում:

Նա նաեւ անհամաձայնություն է հայտնել տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության հետ, երբ նրան խնդրել են մեկնաբանել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հողերի փոխանակման մասին պոտենցիալ գործարքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները