Թրամփը պատերազմ չի ցանկանում Իրանի դեմ. Զարիֆ

09:53   16 Հուլիս 2019    254

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում։

«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց համոզված եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի»,- ասել է Զարիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա ավելացրել է, որ Թրամփը գտնվում է ճնշման տակ, բայց շրջապատի փորձերը՝ ազդել նրա որոշման վրա, «ի վերջո, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ կգերակշռի ողջամտությունը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները