Ասանժն Էկվադորի դեսպանատանը գտնվելու ժամանակ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:13   16 Հուլիս 2019    258

Ամերիկյան CNN հեռուստաալիքի մոտ փաստաթղթեր են հայտնվել, որոնք վկայում են այն մասին, որ սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը հաքերներից նյութերով ծանրոցներ է ստացել, որոնք վերաբերել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

Հեռուստաալիքը նշում է, որ Ասանժը դրանք ստացել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում մի քանի «կասկածելի» հանդիպումների ժամանակ: Զեկույցներում տվյալներ կան այն մասին, որ Ասանժը դեսպանատունը, որից քաղաքական ապաստան էր հայցել, «թիմային կենտրոնի» էր վերածել և անձամբ զբաղվել այնպիսի նյութերի հրապարակմամբ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ԱՄՆ 2016թ.-ի նախագահական քարոզարշավի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ, չնայած դեսպանատան տարածքում գտնվելուն, Ասանժը հանդիպել է ռուսների և համաշխարհային մակարդակի հաքերների հետ, նրանց հանդիպումները հաճախ ժամեր են տևել: Նա նաև հզոր համակարգչային և ցանցային սարքավորումներ է ձեռք բերել տվյալների փոխանցման համար՝ WikiLeaks-ի՝ ռուսներից նյութեր ստանալուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները