Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ

10:38   16 Հուլիս 2019    251

Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Սեյսմոլոգիայի եվրոպա-միջերկրյածովյան կենտրոնը:

Կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Է Սուրաբայա քաղաքից 291 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Դա մեծությամբ Ինդոնեզիայի երկրորդ քաղաքն Է, որի բնակչությունը կազմում Է շուրջ 3 միլիոն:

Տարերքի օջախն ընկած Է 100 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների, տուժածների եւ ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ այս պաին չեն ստացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները