Իրանում վստահ են՝ Թրամփը պատերազմ չի ցանկանում

10:56   16 Հուլիս 2019    239

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում Թեհրանի հետ պատերազմ սկսել, սակայն դա ցանկանում է նրա շրջապատը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է NBC-ի հետ հարցազրույցում։

«Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց վստահ եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի»,-հայտարարել է Զարիֆը։

Նա հավելել է, որ Թրամփը ճնշման ներքո է, սակայն նրա որոշման վրա ազդելու փորձերը «ի վերջո հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ողջախոհությունը կգերիշխի»։

«Իրանը մեծ, հպարտ երկիր է, և մենք անփութորեն չենք վերաբերվի ռազմական հարձակմանը»,-ասել է ԱԳ նախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները