Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի Է վաճառել. Bloomberg

11:09   16 Հուլիս 2019    237

Վենեսուելայի իշխանություններն անցյալ շաբաթ 40 միլիոն դոլար գումարի ոսկի են վաճառել, չնայած Միացյալ Նահանգների գործող պատժամիջոցներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ Վենեսուելայի Կենտրոնական բանկը (ԿԲ) մոտավորապես մեկ տոննա ոսկի Է վաճառել հուլիսի 12-ին: Գործակալությունը չի նշում, թե ինչ երկրներ են ձեռք բերել թանկարժեք մետաղը, սակայն հայտնում Է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան՝ որպես հնարավոր գնորդներ:

Նշվում Է, որ Բոլիվարյան Հանրապետության ԿԲ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը: Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելան վաճառել Է շուրջ 24 տոննա ոսկի, ինչի պատճառով նրա ոսկեարժութային պահուստները նվազել են մինչեւ 8,1 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները