Ուկրաինական հարսանիքին մոտ 40 մարդ է թունավորվել

11:17   16 Հուլիս 2019    319

Մոտ 40 մարդ է թունավորմամբ տեղափոխվել հիվանդանոց՝ Ուկրաինայի Ռովենսկու մարզում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ, հայտնել են Ուկրաինայի ԱԻՆ-ից:

«Ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 39 մարդ, այդ թվում՝ 8 երեխա: Նրանք գտնվում էին «Գուրման» սրճարանում, որտեղ տոնակատարություն էր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության՝ այդ պահին սրճարանում կար մոտ 100 մարդ: Հաստատությունում ստուգումներ են սկսվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները