ՄԱԿ-ին մտահոգում է Նյու Յորքում Զարիֆի տեղաշարժի սահմանափակումը

11:26   16 Հուլիս 2019    202

ՄԱԿ-ին մտահոգում է Նյու Յորքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տեղաշարժի սահամանափակումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ֆարհան Հաղը:

Ֆարհան Հաղը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունն իր մտահոգությունն է փոխանցել ամերիկյան կողմին՝ այս որոշման կապակցությամբ, եւ խնդիրը քննարկում է ամերիկացի եւ իրանցի դիվանագետների հետ:

Նշենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնաց պատժամիջոցներ սահմանել Զարիֆի նկատմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Վաշինգտոնը նրան թույլ է տվել Նյու Յորք մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի ամենամյա նստաշրջանին, սակայն արգելել է դուրս գալ Միդթաունում ՄԱԿ-ում Իրանի առաքելության 6 բլոկերի սահմաններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները