Սլովենիան ներգաղթյալների պատճառով Խորվաթիայի հետ սահմանին «պատ» կկառուցի

13:44   16 Հուլիս 2019    213

Սլովենիան ներգաղթյալների հոսքը երկիր դադարեցնելու նպատակով Խորվաթիայի հետ սահմանի 40 կիլոմետրանոց հատվածում «ժամանակավոր տեխնիկական պատնեշներ» է տեղակայում:

Պատնեշը կկառուցի բելգիական LEGI-SGS ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել համապատասխան մրցույթում, իսկ շինարարությունը մոտ 4,8 մլն եվրո կարժենա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Իտալիայի հետ սահմանին համատեղ պարեկության մեկնարկից հետո Սլովենիան Խորվաթիայի հետ սահմանին ավելի շատ զինծառայողներ և ոստիկանության աշխատակիցներ կտեղակայի, ինչը պայմանավորված է ներգաղթյալների հոսքի մեծացմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները